ուղեղի աղտոտվածություն

Jul 9, 2020

մեկ֊մեկ ուզում եմ բոլոր իմացածս երգերը մոռանալ, որովհետեւ շատ ժամանակ ուղեղս
աղտոտում են՝ մտքումս երգում եմ՝ ինչ֊որ բաների մասին մտածելու փոխարեն։ վերջերս
բավականին քչացրել եմ բառերով երաժշտություն լսելը եւ նկատում եմ, թե ոնց ա
մտածողությունս բարելավվել։ նույնիսկ երեկ առաջին անգամ բաղնիքում պիտանի միտք
առաջացավ, եթե մինչ այդ լոգանք ընդունելուց ուղղակի լոգանք էի ընդունում։

(երեւի) բոլորին իրանց «լոգանք ընդունելը» ունեն։ բոլորի մոտ հետաքրքիր մտքերը տարբեր
իրավիճակներում/տարածքներում են առաջանում, իմ «լոգանք ընդունելը», օրինակ,
քայլելն ա։ քայլելուց ուղեղս փորձում ա կրեատիվ լինել։ մեկ֊մեկ ստացվում ա։