սե՞ր

Oct 6, 2020

երբ նոր էի այլ դպրոց գնացել, նա առաջին օրերը բացակայում էր, հետո երբ եկավ, ինձ թվաց, որ հավես մարդ ա։ որոշ ժամանակ անց նա ասեց, որ մենք ընկերներ ենք, ես հերքեցի, ասեցի, որ մենք ընկերներ չենք (էտ օրվա վրա երեւի մի 2-3 շաբաթ իրար գիտեյինք)։ վիճում էինք մեր ընկերներ լինելու մասին։ հիմա մոտ մեկ տարի եւ մեկ ամիս ա, ինչ իրար գիտենք։ մեր դասարանից շատ քիչ էի նրանից եւ իր ընկերուհուց բացի որեւէ մեկի հետ շփվում։ նրա ընկերուհին անցած տարվանից (երեւի) կատակում էր մեր "զույգ" լինելու մասին(ասում են որ մի բանը շատ են ասում, լինում ա ¯\_(ツ)_/¯)։ անցած տարի մի քանի անգամ մտածել եմ մեր հնարավոր սիրային հարաբերությունների մասին, բայց այն ժամանակ ինձ համար դա կարեւոր չէր ու զուտ միտք էր, որ առաջանում էր շատ ուրիշ անկապ մտքերի հետ։

բարդ ա հասկանալը սերն ինչ ա, որովհետեւ երեւի չես կարող սահմանել ու պետք ա զգալու վրա թողնես։ երեւի ընկերության եւ կիրքի մասին ա։ առաջ ասում էի, որ ընդհանուր հետաքրքրություններով կարող են միայն որեւէ մեկի հետ հարաբերությունները պահվել, բայց հիմա տենց չեմ ասի։

մեկ էլ մտածում եմ, որ մարդուն "քոնը" համարելու մասին ա։ նախկինում ասում էի, որ անկապ ա, երբ մարդիկ "սեփականացնում" են այլ մարդկանց, բայց հիմա կարծում եմ, որ տենց ա լինում։ իհարկե, "սեփականացնելու" ձեւեր կան եւ միշտ չի, որ իմ մտածած ձեւով են մարդիկ այլ մարդկանց իրենցը համարում։

կներես, որ սենց անկապոտ եմ գրում, զուտ մարդու նկարներին նայելուց մատով էկրանը շոյելը ու մտքում "i love you" (հենց սենց) ասելը շատ անսովոր ա։ մի օր պրծնելու ա։

մի քիչ էլ դիտեմ ինձ, հասկանամ՝ ինչ ա կատարվում։

երեւի սիրում եմ։ ու իմն եմ համարում։