հոբբի փնտրելուս մասին

Jul 6, 2020

սկսել եմ մտածել որեւէ հոբբի ունենալու մասին։ շատ բաներ եմ փորձել, բայց
ոչ մի բան չի «կպնում»։ անցած տարի մի երեք ամիս դաշնամուր եմ սովորել։
ժամանակին լուսանկարչություն եմ բզբզացել, դուրս գալիս էր։
վաղուց ուզում էի կարողանալ լավ նկարել, որ կարողանամ մտքերս պատկերել։
մոտ չորս ամիս առաջ մարկ կիստլերի "You Can Draw in 30 Days" գիրքն էի ձեռք բերել։
ստանալուն պես սկսել էի սովորել։ սկզբից բավականին հետաքրքիր էր, կպած նկարում էի,
ութ դաս արեցի։
սենց կոալաներ էի նկարել, հավանում եմ իրանց :)

չուվակներ

բայց հետո գործերը շատացան ոնց֊որ ու տենց էլ ու էտ ժամանակ չշարունակեցի։
հետո վերսկսելու տրամադրություն/մոտիվացիա չկար։ էս զբաղմունքը սենց մեռավ։

սկսել էի godot engine սովորել։ հավես էր, նախկինում
unity-ով երկու եռաչափ խաղ եմ սարքել։ տենց մտածեցի, որ կարող եմ որպես հոբի խաղեր
ստեղծել, բայց չշարունակեցի։ մի հատ էլ երկչափ խաղ սարքեցի։

երաժշտությունը ինձ միշտ ձգում էր (չնայած թույլ), նախկինում lmms֊ով բզբզում էի
եւ նույնիսկ երաժշտություն եմ հրապարակել soundcloud-ում։

sonic pi-ի մասին եմ իմացել, շատ թույն բան ա, մի քանի
ժամ հետը խաղացել եմ։ հետաքրքիր ա ձայներ ստանալը։ ընդհանրապես կարծում եմ, որ
յուրաքանչյուր բջջային հավելված պետք ա իր ծանուցումների ձայնը ունենա, որովհետեւ
լավ տպավորվում ա ինձ (միգուցե եւ մյուսների) մոտ։ մի քանի անգամ մտածել եմ նույնիսկ
sound design սովորել, որպեսզի breengy-ի համար ծանուցումների ձայն սարքեմ, բայց
սա շատ քիչ հավանական ա։

մի օր մի քիչ ձանձրացել էի, իսկ տիգրանը կիթառը օֆիս էր բերել, ինչ֊որ վիդեո նայեցի
կիթառ սովորելու, երկու ակորդ սովորեցի նվագել՝ Am եւ Em։ բայց կիթառ նվագելը
շատ չէր ձգում։

սրանք փորձեր են (մտքիս եկածներն են, էլի կան, բայց չեմ հիշի), որոնք այդպես էլ
հոբի չդարձան ինձ։

երկու֊երեք շաբաթ առաջ նստած մտածում էի, թե ինչը կաորղ ա ինձ հոբի լինել։
ես ամենալավը ծրագրեր եմ գրում։ մտածեցի, որ կարա հենց դա լինի հոբի։ իդեալական
տարբերակ չէր, որովհետեւ օրվա մեծ մասը դա եմ անում, բայց դե գիտեյի, որ վայելելու
եմ ու լավ եմ անելու։ այդ օրը թեթեւ lua սովորեցի եւ հաջորդ
օրն արդեն պատրաստ էր dart-ի իմպորտներ սորտավորող neovim փլագինը, լավ ժամանակի
ներդրում էր։ երբ vscode (technically vscodium) էի օգտագործում,
Dart Data Class Generator փլագինն ունեյի տեղակայած, որը, բացի իր հիմնական ֆիչըռներից,
մի հատ շատ լավ ֆունկցիա ուներ՝ import-ները թույն ձեւով սորտավորում էր, շատ էր դուրս եկել,
բայց էտ plugin-ի հետ խնդիր ունեյի ինձ՝ չէր ստացվում on save trigger անել սորտավորումը,
իսկ neovim-ում այժմ դառնում ա :)

իսկ հունիսի չորսին այս վիդեոն նայելուց հետո սկսեցի pen spinning սովորել,
արդեն ոնց֊որ կարողանում եմ thumbaround անել։