ֆամեպ

Aug 13, 2020

երեւի բանաստեղծություններ գրում եմ միայն զգացմունքների տակ եւ հիմնականում քայլելիս։
գրածներիս հետ հետո համաձայն չեմ լինում։ նաեւ մեկ֊մեկ մտածում եմ, թե "թուլություններս" եմ
արտահայտում։ որոշներն ասում են, որ մարդը զգալով ա մարդ, բայց զգացմունքների վրա հիմնված
որոշումներս հիմնականում վատն են լինում։

battle rap-ում սենց բան կա՝ մասնակիցները մեկ֊մեկ իրենց թուլությունները (այդքան էլ
համապատասխանող բառ չի, բայց ուրիշ մտքիս չեկավ) ասում են։ եթե հետո հակառակորդը փորձի այդ
"թուլությունների" վրա հղվի որեւէ ձեւ, արդեն ուժեղ չի լինի, որովհետեւ մյուս մասնակիցը
ինքնուրույն բացահայտել ա։

կարեւոր ա թուլություններն ընդունելը։ ու հարմա՞ր։

հա, ինչի մասին եմ, այստեղ հրապարակում եմ բանաստեղծություններս,
կայքը մի քիչ կարգի կբերեմ, կբաժանեմ իրարից բանաստեղծությունները եւ չհրապարակվածները կհրապարակեմ։
կփորձեմ առանց բացառության բոլորը հրապարակել։ նաեւ ասեմ, որ բանաստեղծությունների մեծ մասը իմ մասին են,
բայց նաեւ կան, որ հորինել եմ մասամբ, որովհետեւ թվացել ա, թե հետաքրքիր բան կարող ա լինի։