արժեզրկում

Jul 18, 2020

որոշ մարդկանց, որոնց հավանում էի, ասած եմ, որ մենք ընկերներ չենք։ որոշները
նեղացել են դրանից, բայց այս ճանապարհով ա ընկերությունը ինձ համար մարդկային
հարաբերությունների գագաթնակե՞տը մնացել։ մարդիկ, գուցե առանց հասկանալու, արժեզրկում
են իրենց հետ որոշ փոխազդեցություններ՝ սաղին տալով։ օրինակ՝ մաքսը բոլոր ծանոթներին
գրկելով ա բարեւում, արդյո՞ք մաքսին գրկելը այդ վերաբերմունքից հետո արժեք կլինի՝
երեւի չէ։ ինձ մարդկանց (ոչ բոլորի իհարկե) հետ ֆիզիկական փոխազդեցությունը
զգաացմունքային ա, բայց արդյո՞ք մաքսին գրկելուց ես ինչ֊որ բան կզգամ՝ չէ երեւի։

արդյո՞ք արժեք ա ներկայացնում ջուլիայի կողմից ընկեր կոչվելը, երբ ջուլիան ունի
բազմաթիվ մարդկանց ընկեր ա անվանում՝ երեւի չէ։ մարդիկ, ովքեր շատ «ընկերներ» ունեն,
սկսում են նոր հարաբերությունների տեսակներ հորինել, օրինակ՝ «մոտիկ» ընկերներ։
նման բաներ անելը ինձ համար իմաստ չունի, կարելի ա ամեն ինչ պարզ պահել՝ ունենալ
ընկերներ եւ չընկերներ։

այս «սահմանափակելու» սկզբունքը այլ տեղեր էլ ա աշխատում։ վերջերս բառերով երաժշտություն
չէի լսում։ եւ, երբ «սիրտս ուզեց» մի երգ լսել, լսեցի։ հաճելի եւ զգաացմունքային անցան
այդ երկու րոպեն եւ քառասունհինգ վայրկյանը։

նույնը նաեւ ալկոհոլի նման բաների մասին ա։ փորձում եմ խմելուց հետո առնվազն
մեկ շաբաթ չխմել, որովհետեւ, եթե սովորական բան դարձավ, հաճելի չի լինի՝ կարժեզրկվի։